Միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ / << Տոկիո -2020 >> կազմկոմիտեին շնորհավորել է Ճապոնիայի Ֆուկուսիմա քաղաքում ջահի փոխանցավազքի մեկնարկի կապակցությամբ:
Ուղերձով հանդես է եկել ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը, որտեղ մասնավորապես ասված է․ << Աշխարհը մեծ ոգևորությամբ հետևեց փոխանցավազքի մեկնարկին: Շնորհավորում եմ << Տոկիո -2020 >> կազմկոմիտեին և Ճապոնիայի ժողովրդին՝ կարևոր իրադարձության կապակցությամբ: Խաղաղության և համերաշխության ոգով սկսված փոխանցավազքը կրում է << Հույսը լուսավորում է մեր ուղին >> նշանաբանը:
Առաջիկա շաբաթներին մենք մեծ հուզմունքով կդիտենք ջահի երթը: Դա շատ հուզիչ է ոչ միայն ճապոնացիների, այլև աշխարհի հազարավոր մարզիկ – մարզուհիների համար, որոնցից շատերն այս տարվա խաղերը տեսնում են որպես լույս՝ թունելի վերջում >> :